Փնտրվում են կրթության ոլորտի տեղական փորձագետներ
ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) այս տարվանից կվերապատրաստվեն մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի արտաքին գնահատման փորձագետներ: Այդ մասին տեղեկացնում են կոնտրոնի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, այդ նպատակով ՈԱԱԿ-ը (anqa.am) համագործակցության է հրավիրում բոլոր այն մասնագետներն, ովքեր փորձառություն ունեն կրթական գործընթացների կազմակերպման, մասնագիտական կրթության համակարգում դասավանդման, առարկայական ծրագրերի և պետական կրթական չափորոշիչների մշակման, մասնագիտական կրթական ծրագրերի և ուսումնական հաստատության ընդհանրական գործունեության գնահատման ոլորտներում:
Որակի արտաքին գնահատման ՈԱԱԿ փորձագետ դառնալու համար դիմողները պետք է անցնեն մրցութային երեք փուլ` ինքնակենսագրության /CV/ համապատասխանություն, ՈԱԱԿ-ի կողմից մշակված հարցաշարի լրացում և վերապատրաստում: Ընտրված փորձագետները վճարովի հիմունքներով կմասնակցեն ՈԱԱԿ-ի կողմից ուսումնական հաստատություններում իրականացվող փորձաքննության գործընթացներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան