Նազիկ Ավդալյանի վիրահատությունը հաջող է անցել
Ինչպես մեր թղթակցին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված ծանրորդուհի Նազիկ Ավդալյանն այսօր վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը հաջող է անցել, և այժմ Նազիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում, սակայն դեռ չեն կարող պատասխանել` արդյոք տաղանդաշատ ծանրորդուհին կկարողանա՞ շարունակել մարզական կարիերան: Հավանաբար, այդ հարցի պատասխանը կստանանք մոտ օրերս` հաշվի առնելով վերականգնման ընթացքը:
Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանը ավտովթարի էր ենթարկվել Գյումրի-Վանաձոր ճանապարհին, որի արդյունքում ստացել էր մարմնական լուրջ վնասվածքներ: Նրան նախ տեղափոխել էին Գյումրիի Գյուլբենկյանի վիրաբուժական հիվանդանոց, իսկ այնուհետև` Երևան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան