12000 իրանցի ահաբեկած «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը Իրաքից հետո կարող է հաստատվել Ադրբեջանում
Ադրբեջանն այն կարևոր այլընտրաքներից մեկն է, որտեղ Իրաքից «Մոնաֆեղին» խմբավորման լիակատար դուրս բերումից հետո կարող է հաստատվել:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքին տված հարցազրույցում նշել է Իրանի մեջլիսի պատգամավոր, Իրաքի հարցերով փորձագետ Սիրոուս Բորնան:
Իրանցի պատգամավորը նշել է, որ Իրանի և Իրաքի արդարադատության նախարարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել, որը երկկողմանի նոր մակարդակի հարաբերություններ է խոստանում և հնարավոր է, որ Իրաքում գործող «Մոնաֆեղին» խմբավորման անդամները հանձնվեն Իրանի Իսլամական Հանրապետությանը:
Իրանական «թաբնաք.իռ» կայքի տեղեկացմամբ` Իրաքի կառավարության խոսնակը օրերս հայտարարել է, որ «Մոնաֆեղինը» ահաբեկչական կազմակերպություն է և նրա գործունեությունն Իրաքում անօրինական է:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 28-ին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հրապարակած հոդվածում նշվում էր, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը համագործակցում է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման հետ:
Իսկ ս.թ. փետրվարի 14-ին Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, իրանական «Սահար» հեռուստաալիքին տված հարցազրույցում, մասնավորապես, նշել էր. ««Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպության քայլերն այնքան անմարդկային են, որ ոչ մի երկիր չի կարող նրանց պաշտպանել: Հուսով եմ, որ «Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպությունը, որի գործողությունների հետևանքով 12 000 իրանցի է զոհվել, Ադրբեջանում կդադարեցնի իր գործունեությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան