Լոնդոնում բարձր են գնահատել հայ կինոռեժիսորի արվեստը
Լոնդոնի կենտրոնական կինոթատրոններից մեկում տեղի է ունեցել հայաստանցի երիտասարդ կինոռեժիսոր Նադեժդա Իսպիրյանի «Փշրված երազանքների փողոցը» ֆիլմի ցուցադրությունը: Կինոռեժիսոր Արման Ասատրյանի տեղեկացմամբ, անգլիացիները բարձր են գնահատել Իսպիրյանի արվեստը, մասնավորապես, կադրում կարևոր մանրուքներ գտնելու նրա ունակությունը:
Ֆիլմի մասին մի շարք հրապարակումներ են եղել լոնդոնյան մամուլում:
«Փշրված երազանքների փողոցը» Նադեժդա Իսպիրյանի առաջին գեղարվեստական կինոնկարն է: Դրա պրեմիերան կայացել է Երևանում 2008թ.:
Նադեժդա Իսպիրյանը 10 գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է: Դրանց մեծ մասը մասնակցել է տարբեր հեղինակավոր փառատոնների և արժանացել բարձր մրցանակների:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները