Բին Համմամը խոստացել է օգնել աֆրիկյան երկրներին
Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ կատարցի Մոհամեդ Բին Համմամը շրջագայում է Աֆրիկայում, որպեսզի այդ մայրցամաքից աջակցություն ստանա ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում: Բին Համմամը խոստացել է ավելացնել ֆինանսավորումը և աջակցել աֆրիկյան աղքատ երկրների ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը:
«ՖԻՖԱ-ն ամեն տարի 250 հազարական դոլար է հատկացնում ազգային ֆեդերացիաներին,- Բին Համմամի խոսքերը մեջբերել է «Goal»-ը:- Կավելացվի նաև յուրաքանչյուր նպատակային ծրագրի ֆինանսավորումը` 400 հազար դոլարից հասնելով 1 միլիոնի: Կարծում եմ` սա նվազագույնն է, որը ես կարող եմ անել Աֆրիկայի համար: Կան նաև աջակցության շատ այլ ծրագրեր` մրցավարների, մարզիչների ուսուցում և այլն»:
Ավելացնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կայանալու են հունիսի 1-ին, Ցյուրիխում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան