Ադրբեջանում ուսուցչուհին հեջաբ կրելու համար հեռացվել է աշխատանքից
Ադրբեջանի Գովսան գյուղի համար 196 դպրոցի ուսուցչուհի Այգուն Սոլեյմանովան հեջաբ կրելու համար հեռացվել է աշխատանքից:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Ըստ տեղեկատվության` դպրոցի տնօրենը զգուշացրել է, որ եթե ուսուցչուհին ցանկանում է աշխատել, ապա պետք է հրաժարվի հեջաբ կրելուց:
«Այգուն Սոլեյմանովան դիմել է և կրթության և գիտության նախարարություն, և «Հեյդար Ալիևի անվան հիմնադրամին», որի նախագահը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է, սակայն որևէ պատասխան չի ստացել»,-նշում է իրանական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան