Լեզվի զարգացումը մնացել է 9-10-րդ դասարանցիների հույսին
«168 ժամ»-ին տված հարցազրույցում գրող, հրապարակախոս Արմեն Շեկոյանն ասել է. «Հիմա բոլորն ասում են` պահպանենք մեր լեզուն` չհասկանալով, որ դա շատ վատ կարգախոս է: Փոխանակ ասենք` զարգացնենք մեր լեզուն, ասում ենք` պահպանենք: Ախր մենակ մեռած բանն է զմռսվում ու պահպանվում: Հիմա շատերը բողոքում են, որ սերիալները փչացնում են 9-10-րդ դասարանցիների լեզուն, բայց սերիալներն ընդամենը ընդօրինակում են դպրոցականների վարքը, լեզուն, հումորը, մի խոսքով` ամեն ինչը: Եվ եթե գրողը, գրաքննադատը, լեզվաբանը լեզուն չի զարգացնում, լեզվի զարգացումը մնում է հենց 9-10-րդ դասարանցիների հույսին»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան