Լևոն Զուրաբյան. «Շատ շուտով Նիկոլի ու Սասունի հետ շարունակելու ենք մեր պայքարը այս հրապարակում»
«Այսօր առաջին անգամ` այս պայքարի պատմության մեջ, հասկանալով, որ շարժումը ճնշելու բոլոր փորձերը ձախողված են, իշխանությունները վերջապես որդեգրել են հասարակության պահանջներին ընդառաջ գնալու և հիմքեր են ստեղծում ՀԱԿ-ի հետ երկրի ապագայի մասին բանակցություններ սկսելու վերաբերյալ», -այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` նկատելով, որ բանակցությունների մասին առաջարկ իրենք իշխանություններին արել են դեռևս 2008-ի մարտյան դեպքերից հետո:
ՀԱԿ համակարգողը դեպքերի ընթացքից եզրակացրել է.
«Նրանք ընդունում են, որ ՀԱԿ-ը դարձել էայնպիսի մի գործոն, որի հետ չեն կարող հաշվի չնստել: Դա նշանակում է մի բան, որ ժողովուրդը իր ձեռքն է վերցնում քաղաքական զարգացումների գործընթացը, դա նաև նշանակում է, որ թավշյա հեղափոխությունը սկսված է, և դա դուք եք արել, կեցցեք, սիրելի ժողովուրդ»:
Նա իր ելույթում անդրադարձավ նաև ՀԱԿ-ի քննադատներին, ասաց, որ նրանք սկսել են մի «խաղ» և փորձում են համոզել, որ «մենք հրաժարվում ենք ավազակապետության կազմակաքանդման մեր նպատակից»:
«Հույս չունենաք մոլորեցնել ժողովրդին, -դիմելով ՀԱԿ-ի քննադատներին ասաց Զուրաբյանը ու հավելեց, - Ավազակապետության ապամոնտաժման և բարեկեցիկ երկիր ստեղծելու մոտեցումը մնում է նույնը` մենք պահանջում ենք արտահերթ խորհորդարանական ու նախագահական ընտրություն և համակարգային փոփոխություններ, որոնց շնորհիվ կվերացվի օլիգարխիայի լուծը և մեր ժողովուրդը ազատ կլինի»:
Նա նաև խոստացավ, որ «շատ շուտով Նիկոլի ու Սասունի հետ շարունակելու են իրենց պայքարը Ազատության հրապարակում:
«Եվ իմացեք, որ մեր հաղթանակի գրավականը ժողովրդի մասնակցությունն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան