Քաղաքական 19:10 29/04/2011

ԼՂՀ վարչապետ. ՀՆԱ-ի աճի բավարար տեմպը Արցախի անվտանգության և քաղաքականության հիմնական երաշխիքն է

Հեղինակ` Տ. Ա

Panorama.am-ի հարցազրույցը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի հետ:

-Պրն. Վարչապետ. ինչպե՞ս կգնահատեք Արցախում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական իրավիճակը մեծ հետք թողեց համաշխարհային տնտեսության վրա:

-Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, իհարկե, իր բացասական ազդեցությունն է թողել, բայց անկախ դրանից, մենք կարողացել ենք ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև ապահովել 2008թ-ին ավելի քան 14, 2009թ.-ին 13 և 2010-ին 5,5 տոկոս տնտեսական աճ: Անկախ դրանից, սակայն, սոցիալ-տնտեսական վիճակը Արցախում չենք կարող համարել բավարար, պետք է հաշվի առնել Ադրբեջանի կողմից տարիներով վարած հակաղարաբաղյան քաղաքականությունը, որի պատճառով մինչպատերազմյան ժամանակաշրջանը Ղարաբաղի տնտեսությունը զարգացած չէր, անմխիթար վիճակում էին ենթակառուցվածքները: Բնականաբար, իրավիճակը վատթարացավ պատերազմի և հետպատերազմյան շրջանում:

Այսօր մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է մոտ 2300 դոլար, և միայն 5000 դոլարի սահմանագիծը անցնելու դեպքում կարող ենք խոսել բավարար սոցիալ-տնտեսական վիճակի մասին:

-Տնտեսության ո՞ր ճյուղերն են, որ լոկոմոտիվի դեր են կատարում երկրի տնտեսության զարգացման ճանապարհին:

-Գյուղատնտեսությունը, շինարարությունը, հանքարդյունաբերությունը և էներգետիկան:

-ՀՀ նախագահի հատուկ հանձնարարականով Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսությանն ու այդ ոլորտում առկա խնիրներին: Ինչպիսի՞ն է գյուղատնտեսության վիճակն Արցախում, ինչպիսի՞ քայլեր են իրականացվում այդ ոլորտը զարգացնելու ուղղությամբ:

-2007թ-ի նախագահական ընտրություններից հետո գյուղատնտեսությունը համարվեց ԼՂՀ տնտեսության գերակա ճյուղ, և արդեն 2008թ.ից սկսեցինք ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը` ֆինանսական միջոցներ ուղղելով տարբեր ծրագրերի իրականացման համար, նման մոտեցումը կշարունակվի նաև հետագա տարիներին: Ամբողջությամբ կարողացել ենք վեր հանել խնդիրները և լուծման ուղղությամբ ձեռնարկում ենք կոնկրետ քայլեր: Ցանքաշրջանառության, պարարտանյութերի, տարբեր վնասատուների դեմ պայքարի բացակայությունը, հողագործության բնագավառում որակյալ սերմերի, իսկ անասնապահության բնագավառում մաքրասորտ ցեղերի բացակայությունը առաջացրել են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում գյուղատնտեսության զարգացման համար: Այդ խնդիրները լուծելու նպատակով բոլոր ուղղություններով համապատասխան ծրագրեր ենք իրականացնում` կատարելով կոնկրետ, նպատակային քայլեր: Պետք է ասել, որ արդեն իսկ ունենք հաջողված փորձեր, նաև փորձում ենք զարգացնել ոչ ավանդական բույսեր. ծրագրեր ենք իրականացնում եգիպտացորենի, հնդկաձավարի, ոսպի, ինչպես նաև` բուսական յուղի արտադրության համար արևածաղկի և ռապսի աճեցումը զարգացնելու ուղղությամբ:

-Գյուղատնտեսության զարգացման հարցում շատ կարևոր է ոռոգման համակարգի ապահովումը և, առհասարակ, արդիականացումը: Ինչպիսի՞ վիճակ է ոռոգման համակարգում:

-Արդեն իսկ նշեցի, որ մինչ պատերազմը Ղարաբաղի տնտեսությունը զարգացած չէր, իսկ պատերազմի ընթացքում էլ ավելի քայքայվեց այն: 2008-2010թթ.-ին ոռոգման տարածքները կարողացել ենք 1500-ից հասցնել 10.000 հեկտարի, որի շնորհիվ ինչ-որ չափով բարելավվել է համակարգը: Չնայած այդ համակարգերը արդիականացնելու խնդիր կա, իսկ ժամանակակից համակարգի համար ավելի մեծ ներդրումներ են անհրաժեշտ, որի ուղղությամբ փորձում ենք համապատասխան ֆինանսական միջոցներ ապահովել:

-Ինչպիսին է արդյունաբերության վիճակը Արցախում, ո՞ր ճյուղերն են այսօր առավել մեծ թափով զարգանում:

-Հանքարդյունաբերությունը և շինանյութերի արտադրությունը
առաջիկա տարիներին հիմնական արդյունաբերական ճյուղերն են հանդիսանալու, դրանց գումարվելու է նաև գյուղմթերքի վերամշակումը:
Այս երեք ուղղությունները այն հիմնական ճյուղերն են, որոնց զարգացման համար բոլոր նախադրյալներն առկա են, ԼՂՀ կառավարությունը ձեռնարկում է համապատասխան քայլեր, և մշտապես նկատելի են աճի տեմպերը:

-Տևական ժամանակ է Հայաստան համահայկական հիմնադրամը ներդրումներ է իրականացնում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, մասնավորապես, ճանապարհաշինության բնագավառում: Ինչպիսի՞ն է այսօր ճանապարհների ընդհանուր վիճակը և կոնկրետ ինչ ծրագրեր կան հեռանկարում:

Այո, մեծ ծրագրեր են իրականացվել, բայց, հաշվի առնելով ժառանգած քայքայված ենթակառուցվածքները, անելիքները դեռ շատ են: Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի արդյունքում ինչ-որ չափով բարելավվել են ճանապարհների վիճակը, բայց պետք է այս մոտեցումը լինի անընդհատ, ոչ միայն կապիտալ ճանապարհաշինարարության, այլև պահպանման համար: Պետք է նշել, որ վերջին տարիներին ԼՂՀ-ում ավելացվել է ֆինանսավորումը կապիտալ ճանապարհաշինարարության ու պահպանման ուղղությամբ, որը լինելու է շարունակական:

-Ի՞նչ դրական միտումներ են նշմարվում ապագայի համար, ո՞րն է Արցախի տնտեսական զարգացման ձեր տեսլականը:

-Ապահովել անընդհատ տնտեսական աճ` երկնիշ թվով.- դրա համար արդեն իսկ ստեղծված են նախադրյալները: ՀՆԱ-ի աճի բավարար տեմպը Արցախի անվտանգության և քաղաքականության հիմնական երաշխիքն է, այն նաև ժողովրդագրական և բարեկեցիկ կյանքի ապահովման հիմնական նախադրյալն է:
Արցախի տնտեսության զարգացման համար մշտապես կարևորում ենք առկա ռեսուրսների օգտագործումը, անհրաժեշտ ներդրումների ապահովումը ու տնտեսական նպատակային ու արդյունավետ քաղաքականության իրականացումը, որոնք թույլ են տալիս մեզ բոլորիս լավատեսությամբ ու հաստատակամորեն զարգացնել Արցախի տնտեսությունը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
16:35
Գարեգին Երկրորդը նորաօծ քահանաներին պատգամել է իրենց գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}