Ֆիդել Կաստրո. Եթե Քադաֆին դիմակայի ՆԱՏՕ-ին, ապա պատմության մեջ կմնա որպես արաբական աշխարհի խոշորագույն գործիչներից
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն «նացիստական ու ֆաշիստական» է անվանել Լիբիայում կոալիցիոն ուժերի գործողությունները:
Ինչպես գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին Կաստրոն գրել է «Ֆիդելի մտորումներ» շարքի իր հերթական հոդվածում:
«Լիբիայի ժողովրդի նկատմամբ դաժան հարձակումները, որոնք հետզհետե դառնում են ֆաշիստական ու նացիստական, կարող են կիրառվել երրորդ աշխարհի ցանկացած երկրի նկատմամբ»,-գրել է Կաստրոն ու հավելել. «Այժմ ՆԱՏՕ-ն կախված է Քադաֆիից: Եթե վերջինս դիմակայի ու չկատարի դաշինքի պահանջները, ապա պատմության մեջ կմտնի որպես արաբական երկրների խոշորագույն գործիչերից»:
Ֆիդել Կաստրոն նաև նշել է, թե կարելի է չհամաձայնվել Քադաֆիի քաղաքական կուրսի հետ, սակայն ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու Լիբիայի անկախության ու ՄԱԿ-ի անդամակցության փաստը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան