ՀՖՖ գործկոմը կքննարկի Արկադի Անդրեասյանին ֆուտբոլում անցանկալի մարդ հայտարարելու հարցը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում, որը վարում էր կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը, «Արարատ» թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրիասյանը, ապրիլի 23-ին կայացած «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ կատարած խուլիգանական արարքի համար, համաձայն ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի, զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 10 խաղով, իսկ «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 250000 դրամով: Նույնպիսի արարքի համար «Արարատ» ակումբի անվտանգության պատասխանատու Արթուր Արզումանյանը զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 5 խաղով, իսկ ակումբը տուգանվել է 150000 դրամով:
Բացի այդ, ՀՖՖ գործկոմին, կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն, առաջարկվել է «Արկադի Անդրիասյանին թույլ տված խուլիգանական արարքի և սիստեմատիկաբար դրսևորած անպարկեշտ, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար ճանաչել ֆուտբոլում անցանկալի անձ»:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ