Վաղը կընտրեն բժշկականի ռեկտորին
Այսօր կայացել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նիստը, որի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Թոքմաջյանը:
Վաղը` ապրիլի 30-ին ժամը 1100 տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի խորհրդի նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախագահությամբ: Օրակարգում համալսարանի ռեկտորի ընտրության հարցն է:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի ապրիլի 26–ին կայացած նիստում ռեկտոր է ընտրվել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի ապրիլի 27-ին կայացած նիստում ռեկտոր է ընտրվել Արմեն Մազմանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան