ԵՊԲՀ-ում ռեկտոր են ընտրում. Թեկնածուն Դումանյանն է
Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկել է կառավարման խորհրդի նիստը, որին ներկա էին 31 անդամներ: Խորհրդի անդամները միաձայն հաստատեցին նիստի օրակարգն ու դրա դռնբաց լինելը, այնուհետ սկսվեց ռեկտորի թափուր տեղի թեկնածուների քննարկումը:
Խորհրդի նիստը բացեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԿԳՆ նախարարը նշեց, որ թեկնածուներն ունեին 90 օր` համապատասխան թղթերը հանձնելու համար:
«Նախարարությունում գրանցվել է մեկ թեկնածու` Դերենիկ Դումանյանը, ում գործերը համապատասխանում են ռեկտորի պաշտոնը զբաղեցնելուն»,-ասաց Ա. Աշոտյանը:
Քվեարկության արդյունքում բոլորը միաձայն հաստատեցին նրա թեկնածությունը, դեմ և ձեռնպահ չեղավ:
Ելույթ ունեցավ նաև ռեկտորի թեկնածուն` սկզբում հիշեցնելով, որ ԵՊԲՀ-ն իր գործունեության ընթացքում տվել է 33 հազար բժիշկներ, ապա կարծիք հայտնեց, որ պետք է շարունակել անվանի գիտնականների ավանդույթները:
«Մեր աշխատանքի հիմնական նպատակն է` նախապատրաստել բարձր որակավորում ունեցող բժիկներ: Առաջինը համարում եմ մրցունակ ծրագրերի կազմումը, այսինքն ` մրցունակ այնպիսի կրթական հաստատությունների համեմատ, որոնք աշխարհում անուն ունեն»,- ասաց Դ.Դումանյանը` հավելելով, որ պետք է շարունակել դեռևս տարիներ առաջ սկսած Եվրոպային ինտեգրվելու աշխատանքները:
Թեկնածուն նշեց նաև, որ իր նպատակն է` ունենալ բազային կրթություն երկու փուլով` բակալավր և հետդիպլոմային, ինչպես նաև ժամանակակից գիտական դասախոսական անձնակազմ:
«Պետք է ունենալ ուսումնական, հետազոտական և կլինիկական բազաներ, որտեղ աշխատելու համար բժիշկ մասնագետը առանձնահատուկ կրթության կարիք ունեն»,- ներկայացրեց իր ծրագրային դրույթներից Դ.Դումանյանը:
Հնչեցին թեկնածուին վերաբերող մի քանի ելույթներ, ապա ԿԳՆ նախարարի առաջարկով ընտրվեց հաշվիչ հանձնաժողովը, որը սկսեց կազմակերպել ընտրությունների մեկնարկը: Խորհրդի անդամների որոշմամբ` հաշվիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին երեքը` ուսանող Ռափյան Անին, դասախոս Մուշեղ Միրիջանյանը և ԿԳՆ նախարարությունից Մհեր Ղազարյանը: Հաշվիչ հանձնաժողովի ղեկավար ընտրվեց Մուշեղ Միրիջանյանը:
Արդեն մեկնարկել է քվեարկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան