Մեռած գործարաններն ու անմշակ հողերը կաթվածահար են անում ՀՀ տնտեսությունը
Голос Армении թերթը գրում է, որ հողի սակավության խնդիր ունեցող մեր հանրապետությունում կան տասնյակ հազարավոր հեկտար հողային տարածքներ, որոնք ոչ մի կերպ չեն օգտագործվում: Բացի այդ, Տավուշում չեն գործում «Բենտոնիտ», «Իմպուլս», «Իջևանի գորգերի» գործարանները: Նմանատիպ պատկեր է Հայաստանի այլ մարզերում:
Թերթը գրում է, որ Չարենցավան քաղաքը, որն իր արդյունաբերական պոտենցիալով կարող է 70 հազար բնակիչ պահել, ունեցած 25 հազար բնակչին էլ չի պահում. այսօր արդեն այնտեղ 19 հազարն են մնացել: Միևնույն ժամանակ, թերթը նշում է, որ կառավարությունը, կարծես թե, լրջորեն սկսել է զբաղվել այս խնդիրներով: Մասնավորապես` ԱԺ Բյուջետային և ֆինանսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ մարդկանց համար հողը վերածվի պարզապես անշարժ գույքի:
Թերթը հիշեցնում է, որ նման սեփականատերերի մասին խոսել է նաև երկրի ղեկավարը` նշելով, որ նրանք իրենց թաթը դրել են հողային տարածքների վրա: Հոդվածագիրը նշում է, որ սանկցիաներ պետք է կիրառել ոչ միայն նման հողատերերի, այլև արդյունաբերական հիմնարկների սեփականատերերի նկատմամբ, որոնք պարզապես կողպել են իրենց սեփականությունը և ոչ մի աշխատանք չեն իրականացնում արդյունաբերության ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին