Վիլֆրիդ Զաուերլանդ. «Արթուր Աբրահամը դեռ չի մեկնել ԱՄՆ»
Գերմանացի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը հաղորդել է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը դեռ չի մեկնել ԱՄՆ, որտեղ պլանավորված է նրա մենամարտը WBA-ի վարկածով երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի հետ: Հիշեցնենք, որ այդ բռնցքամարտիկները մայիսի 14-ին պետք է մենամարտեն Լոս Անջելեսում, «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտը կարող է չկայանալ, քանի որ Կալիֆոռնիայի ատլետիկայի հանձնաժողովը հրաժարվել է կատարել պայմանագրի պահանջները և նշանակել չեզոք մրցավարների:
«Հակադրվելով պայմանագրի կետերին` Կալիֆոռնիայի ատլետիկայի հանձնաժողովը շարունակում է պնդել, որ մարտի ընթացքում պետք է աշխատեն տեղացի մրցավարներ: Խայտառակություն է, որ այսպիսի մրցաշարի մենամարտը վտանգի է ենթարկվում մի պրոմոուտերի կողմից, ով ուզում է ապահովել իր մարզիկի հաղթանակը: Գուսսենն օգտագործում է նույն մարտավարությունը, որը կիրառել է Ուորդի և Կեսլերի հետ մարտից առաջ: Նա իրենից ներկայացնում է մի հիմարի, ով, իբր, ոչինչ չգիտի ատլետիկայի հանձնաժողովի ցուցումների մասին:
Մենք հանդես ենք եկել Կալիֆոռնիայից մրցավարներ նշանակելու որոշման դեմ, որովհետև պայմանագրերում, որոնք ստորագրել են Գուսենը և Ուորդը, պարզ ասված է, որ մրցավարները չպետք է լինեն Եվրոպայից ու ԱՄՆ-ից: Հավանաբար, ռինգում երրորդ մարդը չպետք է լինի Գուսսենի հարևանը Կալիֆոռնիայից»,- Զաուերլանդի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան