Արամ Բարեղամյանը դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել Արամ Բարեղամյանին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում է խիստ հավաստի աղբյուրը: Նշենք, որ դատը կայացել է «Սևան» Քրեակատարողական հիմնարկում:
Հիշեցնենք, որ Պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով անկախ հանձնաժողովը ապրիլի 20-ին բավարարել էր «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը` Հայ ազգային կոնգրեսի համակիր, ընդդիմադիր գործիչ Արամ Բարեղամյանին ժամկետից վաղ ազատ արձակելու մասին:
Հիշեցնենք, որ 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Բարեղամյանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել և մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը»), 225.1 հոդվածով («Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը և անցկացնելը») և 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»)։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան