Լևոն Արոնյանը երրորդն է վարկանշային սանդղակում
ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների միջազգային նոր վարկանիշները` 2011 թ. մայիսի 1-ի դրությամբ: Այն առաջվա պես գլխավորում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը` 2817 վարկանշով: Երկրորդը նորվեգացի Մագնուս Կառլսենն է (2815), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Լևոն Արոնյանը` 2808 միավորով:
Լևոն Արոնյանին հաջորդում է Ռուսաստանի լավագույն ներկայացուցիչը` աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (2785): 5-րդն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է (2776):
Ավելացնենք, որ Սերգեյ Մովսիսյանը 2705 միավորով 35-րդն է: Վլադիմիր Հակոբյանն ընթանում է 71-րդ հորիզոնականում` 2670 վարկանշով, իսկ Գաբրիել Սարգսյանը 2663 միավորով հաստատվել է 79-րդ տեղում:
Կանանց վարկանշային սանդղակի առաջատարը հունգարուհի Հուդիթ Պոլգարն է (2699):
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին