Անի քաղաքի հիմնադրման հոբելյանին նվիրված ցուցահանդեսը հովանավորել է «ԱրմենՏել»-ը
«ԱրմենՏել» ընկերությունը հովանավորել է Անի քաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված հայ ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Աշխարհի հայ նկարիչների Միավորման կողմից, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո: Ցուցահանդեսի նախապատրաստման շրջանակում 26 նկարիչ այցելել է Անի`այնտեղ կատարված էտյուդները հիմք հանդիսացան ցուցահանդեսին ներկայացված 72 աշխատանքի համար:
«Առաջին անգամ ես տեսա Անի քաղաքը հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարներում: Այսօր, ավելի քան 1000 տարի անց, չի մոռացվել հին մայրաքաղաքի անմահ գեղեցկությունը: Հուսով եմ, որ ցուցահանդեսի այցելուները կգնահատեն Անիի ճարտարապետական և մշակութային արժեքը», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ցուցահանդեսը գործում է «Ակադեմիա» պատկերասրահում մայիսի 2-ից 15-ը: Այն բաց է բոլոր ցանկացողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին