«Հավերժական կտակ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան` Մայիսի 4-ին
Մայիսի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Արցախյան հերոսամարտի մասին պատմող «Հավերժական կտակ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ինչպես այսօր կայացած ասուլիսում ասաց ֆիլմի բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ Սամվել Թադևոսյանը, ֆիլմում ներկայացվում են մեր կողքին ապրող Արցախյան ազատամարտի հերոսներին:
«Այդ շարքը նվիրվում է Արցախյան պատերազմով անցած քաջորդիներին, որոնք այսօր ողջ են»,- ասաց Ս. Թադևոսյանը` հավելելով, որ «Հավերժական կտակ»-ի հերոսը իր փորձառությունն է փոխանցում որդուն, սերունդներին:
«Մեր հայրենիքը դժբախտաբար հարատև թշնամիներով է շրջապատված, հարատև կռիվ է մեզ պարտադրված, և այդ ամբողջ փորձառությունը հարկ է փոխանցել մեզ բոլորիս և վաղվա սերունդին, որը դառնալու է սահմանի, հայրենիքի, գիտության, մշակույթի, սպորտի երաշխավորը», - նկատեց ռեժիսորը:
Ս.Թադևոսյանը հայտնեց, որ ֆիլմի առանցքում լեգենդար Պավլիկ Մանուկյանն է կամ Աբարանցի Պավլիկը: Նա Շուշիի ազատագրման 18-ամյակի առթիվ մեկնում է Շուշի և որդուն հաղորդում իր անցած ուղու պատմությունը:
Ըստ պատումի, Պավլիկը 2 անգամ Շուշիի բերդում ձերբակալվել է հակառակորդի կողմից, ենթարկվել տանջանքների. եղունգներն են քաշել, աչքի առաջ խաչել և այրել են հայ կամավորի… սակայն այս անգամ նա բերդ է մտնում հաղթանակած:
«Հավերժական կտակ» գեղարվեստական-խաղարկային ֆիլմը տևում է 53 րոպե, ֆիլմում տեղ են գտել իրական պատմություններ, վավերագրական փաստեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին