Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ապրիլի 30-ից դադարեցվել է «Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սուսաննա Նազարյանի լիազորությունները տնօրենի պաշտոնում: Հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի (Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ) 5-րդ (փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով) և 6-րդ կետերը (աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում), 121-րդ հոդվածի 1-ին մասը (Գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության), 123-րդ հոդվածը:
Հիշեցնենք, որ նախարարի հրամանով, դեռ փետրվարին դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից փետրվարի 28-ից մինչև մարտի 7-ը, դպրոցում իրականացվել էր թեմատիկ ստուգում, որի արդյունքում աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԿԳ նախարարի` 25.03.2011թ. N 98-Ա հրամանով Ս.Նազարյանին հայտարարվել էր «նկատողություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան