Ադրբեջանի Ժողճակատ կուսակցության առաջնորդի դեմ դիվերսիոն ծրագիր է պատրաստվում
Վերջին շրջանում ընդդիմության ակտիվությունը անհանգստություն է առաջացրել Ադրբեջանի իշխանության շրջանում: Վերջինս ամենից շատ զայրացած է Ժողճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի վրա:
Այդ մասին «Pia.az»-ին տեղեկացրած հավաստի աղբյուրը հայտնել է, որ իշխանությունը Ալի Քերիմլիի դեմ երկու փուլից բաղկացած դիվերսիոն ծրագիր է պատրաստում:
Աղբյուրի խոսքով, առաջին փուլում պետք է պայթեցվեն Ժողճակատի ներսում դրված ռումբերը:
«Արդեն այդ գործընթացն սկսված է: Ժողճակատի գործիչ Իբրահիմ Վելիևի հրաժարականն այդ գործընթացի մեկնարկն էր: Մոտ ժամանակներս հրաժարական կտան Ալի Քերիմլիի ևս երկու տեղակալները: Սակայն հիմնական հարցը կուսակցությունից նրանց հեռանալը չէ, այլ այն, որ իշխանությունը նրանց հանձնարարել է մասնատել և ամբողջությամբ վնասազերծել Ժողճակատը: Դրա համար հատկացված ֆինանսական միջոցն արդեն հասել է Ալի Քերիմլիի տեղակալներին, և նրանք արդեն գործի են անցել: Հաջորդ փուլում ամբողջությամբ թուլացած Ալի Քերիմլիի առաջ երկու պայման կդրվի: Կամ Ալի Քերիմլին կհեռանա Ադրբեջանից, կամ էլ, այդ առաջարկից հրաժարվելու դեպքում, կձերբակալվի»,-հայտնել է աղբյուրը:
Հատկանշական է, որ ներիշխանական հավաստի աղբյուրը համոզմունք է հայտնել, որ Ժողճակատի վերացման հարցը իշխանությունը մտադիր է լուծել մինչև աշուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան