Դեռ քննությունները չսկսած, դիմորդները անակնկալներ են մատուցել կրթության պատասխանատուներին
Մայիսի 5-ից հանրապետության բուհերում սկսվում է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը, որը կշարունակվի մինչև հունիսի 1-ը: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների ու կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը: Ինչ վերաբերում է գարնանային զորակոչից զորացրված զինծառայողներին, արտերկրի ուսումնական հաստատություններում սովորողներին, սփյուռքի հայրենակիցներին, ապա վերջիններս իրենց փաստաթղթերը կարող են հանձնել մինչև հուլիսի 10-ը:
Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանում անցկացվելիք միասնական քննություններին կմասնակցի 1209 դիմորդ, նախորդ տարվա 17 656 դիմորդ թիվ համեմատ: Այս տարի դիմորդների քանակը քիչ է, քանի որ դպրոցների շրջանավարտներ ընդհանրապես չկան: Հանրապետությունում լինելու է 11 քննական կենտրոն, իսկ մեկն էլ` Լեռնային Ղարաբաղում: Նկատենք, որ նախորդ տարիներին այս քննական կենտրոնների թիվը հասել է 50-ի:
Նասիբյանն ասաց, որ դիմորդների միջին տարիքը 19-նն է: Նրանց թվում, նրա խոսքով, կա նաև 46 տարեկան դիմորդ: Դիմորդների թվում 60-ը միջնակարգ դպրոցն ավարտել են մինչև 2000 թվականը:
Այս տարի, Նասիբյանի փոխանցմամբ, իրենք զարմանալի փաստի առաջ են կանգ առել. Եղել են դիմորդներ, ովքեր իրենց դիմում հայտի մեջ նշել են մի քանի առարականեր. Ասենք օրինակ մի դիմորդ դիմում հայտի մեջ նշել է և հայ գրականություն, և ռուսաց լեզու, և գերմաներեն, և մաթեմատիկա, և ընդհանուր պատմություն: Եղել է նաև դիմորդ Երևանից, ով իր դիմում հայտի մեջ նշել է հայոց լեզու, հայ գրականություն, անգլերեն, Հայոց պատմություն, քիմիա և ֆիզիկա: «Հայտերը մենք ընդունել ենք, եթե ինքն ունի միասնական քննություն հանձնելու ցանկություն, չենք կարող մերժել, բայց թե ինչ մասնագիտությամբ է ուզում սովորել այս դիմորդը, մեզ համար հարցական է մնում», -նկատեց Նասիբյանը:
Դիմորդների նման սակավ թիվը, սակայն, ըստ ԿԳՆ ներկայացուցչի, չի դյուրացնի ընդունելության գործընթացը: «Բոլոր քննական կենտրոններում լինելու են գնահատման և թեստավորման կենտրոնի երեք պատասխանատուներ, եթե նախորդ տարիներին մենք դրսից ներուժ էինք բերում մեզ օգնելու, ապա այս տարի մեր կենտրոնի պատասխանատուներն են վերահսկելու գործընթացը», -հայտարարեց գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը:
Այս տարի բուհերում հատկացված անվճար տեղերի քանակը կազմում է 2428 տեղ, իսկ վճարովի տեղերինը` 18500: Անցողիկ բալը, ինչպես նախորդ տարիներին, 7,5 բալն է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին