Հայաստանում այս տարի շրջանավարտ չկա. Քննություններին կմասնակցի 1209 դիմորդ
Այս տարի Հայաստանում անցկացվելիք միասնական քննություններին կմասնակցի 1209 դիմորդ, ինչն անհամեմատ քիչ է, նախորդ տարվա համեմատ, քանի որ այս տարի դպրոցների շրջանավարտներ ընդհանրապես չկան: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի Մշակումների և կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը:
Նախորդ տարի միասնական քննություններին մասնակցել է 17 656 դիմորդ:
Նրա խոսքով, քննություն հանձնողների թվում հիմնականում նախորդ տարվա շրջանավարտներ են, անցյալ տարի մրցույթից դուրս մնացածներ, զորացրվածներ, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցներ: Դիմորդների թվում գերակշռող են երևանաբնակները` 320 դիմորդ, Արարատից 104, Արմավիրից` 108: Նասիբյանի համար զարմանալի էր, որ Վայոց ձորից դիմել է 66 մարդ, քանի որ այս մարզից դիմորդների քանակը սովորաբար քիչ է լինում: Ամենաքիչը Տավուշի մարզից են դիմել` 28 դիմորդ: Լեռնային Ղարաբաղից Հայաստանում քննություն կհանձնեն 80 դիմորդներ:
Դիմորդներից 609-ը, որը գերակշռող թիվն է, կհանձնեն քննություն Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից: 544 դիմորդ կհանձնի քննություն մաթեմատիկա առարկայից, 365 դիմորդ կհանձնի քննություն անգլերեն առարկայից, 300-ը` Հայոց պատմությունից, 294 դիմորդ էլ` ֆիզիկա առարկայից: Մյուս առարկաներից քննություն հանձնողների թիվը համեմատաբար քիչ է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին