Գավառի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Ռուզաննա Հակոբյանը
Մայիսի 4-ին տեղի ունեցավ Գավառի պետական համալսարանի խորհրդի նիստ: Համալսարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստի օրակարգում ընդգրկված էին Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրության, համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգի, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի քննարկման և հաստատման հարցերը:
Խորհրդի 24 անդամներից ներկա էին 21-ը:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն Գավառի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Ռուզաննա Խաչիկի Հակոբյանը:
Խորհուրդը հաստատեց Գավառի պետական համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգը, հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը: