«Ինչ, Որտեղ, Երբ» . Դպրոցականների առաջնության չեմպիոնը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
«ԱրմենՏել» ընկերությունը դարձել է «Ինչ, Որտեղ, Երբ» Հայաստանի դպրոցականների առաջնության չեմպիոն «Արմադա» թիմի կորպորատիվ հովանավոր: Ապրիլի 30-ին «Արմադա» թիմը հաղթեց դպրոցական թիմերի առաջնությունում, ինչի արդյունքում կներկայացնի Հայաստանը «Ի’նչ, Որտե’ղ, Ե’րբ» դպրոցական թիմերի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ԱրմենՏել» ընկերությունը մեծ նշանակություն է տալիս տաղանդավոր երիտասարդների աջակցության ծրագրերին: Մենք մշտապես սատարում ենք ստեղծագործական և ինտելեկտուալ մրցույթներ` այդ թվում «Ինչ, Որտեղ, Երբ» խաղի անցկացմանը: Վստահ եմ, որ հայ դպրոցականների թիմը պատվով կներկայացնի մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Ինտելեկտուալ խաղերի անցկացման գործում «ԱրմենՏել» ընկերության հետ համագործակցությունը բարի ավանդույթ է դարձել: Ընկերության աջակցության շնորհիվ, մանկական լիգան հասել է որակապես նոր մակարդակի, և այսօր մեր մանկական թիմերը կարող են հաջողությամբ մասնակցել միջազգային մրցույթներին», - ասաց «Արմադա» թիմի մարզիչ Նատալյա Մանուսաջյանը:
«Ինչ, Որտեղ, Երբ» խաղի դպրոցական թիմերի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 14-15 Գոմել քաղաքում (Բելառուսի Հանրապետություն): Առաջնությանը մասնակցում են տասնյակ թիմեր` իրենց երկրների առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան