Իրանը 3 միլիարդ դոլարով ավելացնում է ռազմական բյուջեն
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանով մեջլիսը նավթի վաճառքից ստացված գումարներից 3 միլիարդ դոլարով ավելացրել է ԶՈւ ռազմական կարողությունն ամրապնդելու նպատակին ուղղված ծախսերը:
Այդ մասին տեղեկացնում է «Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայությունը:
«Պարսից ծոցի երկրները` մասնավորապես Սաուդյան Արաբիան 2010թ. 50 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունները` 15 միլիարդ: Արևմտյան մի շարք կազմակերպությունների տրամադրած վիճակագրության համաձայն`Իրանի ռազմական բյուջեն մինչ այդ կազմել է 8 միլիարդ և մեկ տարվա ընթացքում այն հասնում է 11 միլիարդի»,-նշել է ռազմական փորձագետ Ալեքս Վաթանխահը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ