Հաջորդ տարի Հայաստանը կստանձնի LA Times-ի Գրքի փառատոնի գլխավոր հովանավորի դերը
Հայկական գրատպության 500 ամյակի շրջանակում, առաջին անգամ, Հայաստանի նախագահի հովանավորությամբ, մեր երկիրը մասնակցել է LA Times թերթի կազմակերպած ամենամյա Գրքի փառատոնին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքով և ՀԲԸՄ համահովանավորմամբ, փառատոնին ներկայացվել է հայկական մշակութային ժառանգությունը՝ Նարեկացուց մինչև ժամանակակից հայ գրողների լավագույն հավաքածուները, պատմության, արվեստի տարբեր բնագավառների օտարալեզու և հայերեն գրականություն, պատկերազարդ մանկական գրքեր, տեսերիզներ ու ձայնասկավառակներ:
Հայկական տաղավարն առանձնացել է հատուկ ձևավորմամբ և այն LA Times-ի կողմից ճանաչվել է ամենեգեղեցիկ տաղավարներից մեկը:
Ողջունելով հայ և օտար այցելուներին՝ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը խոշորագույն փառատոնին կարևոր քայլ է՝ Հայկական գրատպության 500-ամյա ժառանգությունն աշխարհին ներկայացնելու իմաստով, և մեծ պատասխանատվություն է երկու օրերի ընթացքում այն պատշաճ մատուցել՝ առաջին տպագիր գրքից մինչև էլէկտրոնային գրականություն: Առանձին ներկայացվել է նաև ՀԲԸՄ Վիրտուալ հայկական համալսարանը, Կոմիտաս վարդապետի կյանքը ներկայացնող էլէկտրոնային գիրքը, Սարոյանի ծննդյան 100 ամյակի առիթով տպագրված՝ գրողի լուսանկարների ժողովածուն:
Հայկական տաղավարն այցելուներին հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Փառատոնի երկու օրերի ընթացքում ընթերցասերների համար հնարավորություն ստեղծվեց զրուցել հայ ժամանակակից գրողների հետ, ովքեր իրենց հերթին փառատոն էին բերել իրենց ժողովածուները: Խոշորագույն փառատոնին հայկական առաջին ներկայությունը ողջունել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը, ով ներկայացրել է ժամանակակից անգլալեզու գրականությունը հայերի ցեղասպանության մասին։ Փառատոնի ավարտին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մշակույթի նախարարի առաջարկով հաջորդ տարի Հայաստանը կստանձնի LA Times-ի Գրքի փառատոնի գլխավոր հովանավորի դերը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին