Հավակնորդների մրցաշարի 2-րդ տուր. Գրիշչուկ-Արոնյան` 0,5:0,5
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Կազանում ընթացող հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ տուրում կրկին ոչ-ոքի խաղաց ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Այս մրցակցությունում հաշիվն առայժմ հավասար է` 1:1:
Առաջին պարտիան, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընթացավ Լևոն Արոնյանի առավելությամբ, սակայն նա վերջնարդյունքում ձեռքից բաց թողեց հաղթանակը և բավարարվեց կես միավորով: Պետք է նշել, որ Գրիշչուկը գերազանց պաշտպանությամբ կարողացավ չեզոքացնել սպառնալիքները և երկրորդ տուրից առաջ հոգեբանական առավելություն ստացավ: Բայց նա նույնպես այսօր սպիտակ խաղաքարերով ոչինչ չկարողացավ անել:
Հուսանք, որ Արոնյանին մնացած երկու հիմնական պարտիայում կհաջողվի կշեռքի նժարը թեքել իր օգտին: Վաղը կկայանա երրորդ տուրի հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ