Ձերբակալվել են Մարոկկոյում իրականացված ահաբեկչական գործողության կասկածյալները
Ձերբակալվել էՄարոկկոյի մեծությամբ երրորդ Մարակեշ քաղաքի սրճարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության գլխավոր կասկածյալը: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Դեռևս չի հրապարակվել հավանական հանցագործների անունները, սակայն հայտնի է, որ ձերբակալվել է երեք անձ:
Երկրի Ներքին Գործերի նախարարն հայտարարել է, թե գլխավոր կասկածյալը կապեր ունի «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ ու անձամբ է պատրաստել պայթուցիկ սարքը:
Հիշեցնենք, ապրիլի 28-ին Մարակեշ քաղաքի սրճարանում գործի դրված պայթուցիկ սարքի հետևանքով զոհվել էր 16 մարդ, 21-ը` վիրավորվել: Զոհվածների մեծ մասը եղել են Ֆրանսիայից, Նիդերլանդներից ու Կանադայից ժամանած զբոսաշրջիկներ: