Նազիկ Ավդալյանը վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ է տեղափոխվել
Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Այս մասին հայտնեցին ԲԿ-ի վերակենդանացման բաժանումքնից:
«Նա տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը բավարար է»,-փոխանցեց նյարդավիրաբուժության բաժանմունքի հերթապահ բժիշկը` հրաժարվելով այլ տեղեկություններ հայտնել:
Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանն ապրիլի 26-ին ավտովթարի է ենթարկվել Գյումրի-Վանաձոր ճանապարհին և շտապ կարգով տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, որտեղ ստացած նախնական բուժօգնությունից ու ախտորոշումից հետո որոշում է կայացվել հետագա բուժումը կազմակերպել Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում: Ապրիլի 28-ին նա ողնաշարի բարդ վիրահատության է ենթարկվել: