Դյուսելդորֆում բացվում է «Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթը
Այսօր Դյուսելդորֆում Հռենոս գետի ափին գտնվող Tonhalle մշակութային կենտրոնում տեղի է ունենալու «Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը, հայտարարել են մրցույթի լրատվական ծառայությունից:
Մրցույթի բացումն անելու է Դյուսելդորֆի քաղաքապետ Դիրկ Էլբերսը և «Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի սուպերվայզեր Ջոն Օլա Սենդը, ովքեր պաշտոնապես կողջունեն 43 երկրների մասնակիցներին: Բոլոր մասնակիցները կշարժվեն դեպի Tonhalle կարմիր գորգի վրայով: Մրցույթը լուսաբանելու համար հավատարմագրվել է 1200 լրագրող` տարբեր երկրներից:
Մրցույթի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը տեղի կունենան մայիսի 10-ին, 12-ին և 14-ին:
Հայաստանի երգի այս մրցությում Հայաստանը ներկայացնում է երգչուհի Էմմին`«Boom-boom» երգով: Նա առաջինը հանդես կգա մայիսի 10-ին կայանալիք կիսաեզրափակչում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները