Մոուրինյոն որակազրկվել է 5 խաղով, իսկ Պինտոն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ որակազրկվել է 5 խաղով Չեմպիոնների լիգայում` մրցավարին քննադատելու համար` այն կասկածանքով, որ անազնիվ է վարվել «Բարսելոնի» հետ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչի առաջին խաղում: Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, պորտուգալացի մասնագետի նկատմամբ, ով պատժամիջոցների պատճառով արդեն բաց է թողել «Բարսելոնի» հետ պատասխան հանդիպումը, ընդունվել է պատժի հետևյալ սխեման. Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլում նա բաց կթողնի երեք հանդիպում, իսկ մեկն ՈՒԵՖԱ-ն կհետաձգի երեք տարով: Բացի այդ, պորտուգալացին տուգանվել է 50 հազար եվրոյով:
«Ռեալի» պաշտպան Պեպեն, ով հեռացվել էր խաղադաշտից «Բարսելոնի» հետ առաջին խաղում, որակազրկվել է մեկ խաղով, որն արդեն բաց է թողել: «Ռեալը» տուգանվել է նաև 20 հազար եվրոյով` երկրպագուների անվայել պահվածքի համար:
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն հաստատել է, որ «Բարսելոնի» պահեստային դարպասապահ Խոսե Պինտոն չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակչին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին