ՊՆ «Զորական» համույթն արժանացել է «Վիվատ Պաբեդա» փառատոնի գլխավոր մրցանակին
Ապրիլի 28-ից մայիսի 2-ը Մոսկվայի Զելենոգրադ քաղաքում տեղի է ունեցել «Վիվատ Պոբեդա» խորագրով ամենամյա զինվորական երգի փառատոնը, որի գլխավոր մրցանակին այս տարի արժանացել է ՀՀ պաշտպանության նախարության «Զորական» երգի համույթը: Այս մասին հայտնեցին ՊՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Արդեն 12-րդ անգամ է, ինչ ԱՊՀ երկրների զինվորական երգչախմբերի միջև անցկացվում է «Վիվատ Պոբեդա» խորագրով զինվորական երգի փառատոնը: Մեր երկիրը նախկինում այս միջոցառմանը մասնակցել է 8 անգամ և ամեն անգամ էլ արժանացել է մրցանակային տեղերի: Այս տարի փառատոնը նվիրված էր Մոսկվայի պաշտպանության 70-ամյակին: Ստուգատեսին մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրները, ընդհանուր առմամբ` 24 համույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին