Apple-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել
Apple ընկերությունն այսօրվա դրությամբ աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել` ետևում թողնելով համաշխարհային Google ինտերնետ-ընկերությանը: Տվյալները ներկայացրել է Millward Brown գործակալությունը համապատասխան ուսումնասիրության արդյունքում, հաղորդում է Vzglyad.ru-ն:
Ըստ այդմ, Apple-ը գնահատվում է 153 մլրդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նախորդ չորս տարիների տվյալներով առաջատարը եղել է Google, որն այսօր զբաղեցնում է երկրորդ պատվավոր տեղը:
Millward Brown ընկերության մասնագետ Պիտեր Ուոլշի կարծիքով, Apple –ը գնային նոր քաղաքականություն է որդեգրել, որն ավելացրել է բրենդի ներկայությունը կորպորատիվ միջավայրում, ինչպես նաև համատեղել կուտակված փորձի կիրառումը բարձրակարգ ապրանքատեսակներ շուկա դուրս բերելու իմաստով:
Բացի վերը նշված երկու ընկերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարների առաջին տասնյակում է հայտնվել նաև Microsoft-ը` այն հինգերորդ տեղում է, իսկ Facebook –ն իր 19,1 մլրդ դոլարով տեղավորվել է 35-րդ տեղում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է