Ելիզավետա թագուհուն հիացրել են iPad-ի հնարավորությունները
85-ամյա Ելիզավետ թագուհուն այնքան է դուր եկել iPad-ը, որ անմիջապես խնդրել է իր համար էլ գնեն դրանից: Իսկ թե ինչպես պետք է օգտվել պլանշետից, ցույց են տվել թոռնիկները` Ուիլյամն ու Հարրին:
«Թագուհին երբեք iPad չի տեսել և մեծ ոգևորություն է ապրել այն տեսնելիս: Նրան դուր է եկել պլանշետը, քանի որ դրա օգտագործումը հեշտ է», -«Lifenews»-ին փոխանցել են Բուկինգեմյան պալատի աղբյուրները:
Մեծ Բրիտանիայում 1000 ԱՄն դոլարից ավել արժեցող պլանշետը թագուհին օգտագործում է համցանցից օգտվելու, ինչպես նաև ֆիլմեր նայելու ու խաղեր խաղալու համար:
«Նորին մեծությունը կարծում է, որ պլանշետը լավագույն միջոցը կլինի իր համար ճանապարհորդությունների ժամանակ», -նշել է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է