Արցախի նախագահը գեներալ-մայորի կոչումներ է շնորհել
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ, գնդապետ Նելսոն Սողոմոնյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահի մեկ այլ հրամանագրով` գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Վարդանյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ