Հայ շախմատիստուհիները` Եվրոպայի առաջնությունում
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Եվրոպայի շախմատի առաջնության 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը կրկին հաստատեց իր բարձր կարգը: Հայ շախմատիստուհին պարտության մատնեց Խուրցիձեին և, 3 հնարավորից վաստակելով 3 միավոր, շարունակում է ընթանալ առաջատարների շարքում: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, ովքեր հաշվետու տուրում հանդիպեցին առերես խաղում և բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով, 2,5-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 9-րդ և 16-րդ տեղերը:
Ստորև ներկայացնում ենք հայ շախմատիստուհիների մասնակցությամբ կայացած բոլոր պարտիաների արդյունքները և նրանց դիրքերը մրցաշարային աղյուսակում:
3-րդ տուր
Դանիելյան-Խուրցիձե 1:0
Մկրտչյան-Գալոյան 0,5:0,5
Աղինյան-Իբրահիմովա 0:1
Արաբիձե-Խառատյան 1:0
Հայրապետյան-Սևերյուխինա 1:0
Մարտիրոսյան-Ժուկովա 0:1
Գևորգյան-Տրապաիձե 1:0
Ղուկասյան-Ժորժոլիանի 0,5:0,5
Ալեքսանյան-Չարոչկինա 0:1
Մրցաշարային աղյուսակ
1. Նադեժդա Կոսինցևա-3
2. Էլինա Դանիելյան-3
3. Վիկտորյա Սմիլայտե-3
9. Լիլիթ Մկրտչյան-2,5
16. Լիլիթ Գալոյան-2,5
22. Աննա Հայրապետյան-2
77. Նելլի Ալեքսանյան-1
94. Նելլի Աղինյան-1
96. Սիրանուշ Ղուկասյան-1
99. Մարիա Գևորգյան-1
115. Լիա Մարտիրոսյան-0,5
116. Անահիտ Խառատյան-0,5
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին