Փոխվարչապետը մեկնել է ԱՄԷ
Այսօր մեկնարկել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության, Ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչներ, գործարարներ, կմասնակցի ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովին: Նախատեսվում է նաև փոխվարչապետի ելույթը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, այցի ընթացքում փոխվարչապետը մի շարք հանդիպումներ կունենա ԱՄԷ բարձրաստիճան ղեկավարության հետ` երկկողմ օրակարգային հարցեր քննարկելու նպատակով:
Համաժողովի շրջանակում կկազմակերպվի ցուցահանդես, ինչպես նաև մասնակից- երկրների շնորհանդեսներ, որի ընթացքում միջազգային ներդրողներին կներկայացվեն տվյալ երկրներում իրականացվող և իրականացվելիք խոշոր նախագծերը: Հայաստանի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 12-ին:
Համաժողովի շրջանակում բացվել է ցուցահանդես, որն առանձնահատուկ հնարավորություն է ստեղծում պետական գործակալությունների ու մասնավոր ձեռնարկությունների համար ներկայացնելու իրենց երկրների տնտեսական ներուժը: Ցուցահանդեսում Հայաստանը ևս ունի իր տաղավարը, որտեղ Զարգացման հայկական գործակալությունից և Ազգային մրցունակության հիմնադրամից բացի, ներկայացված են ևս 4 մասնավոր ընկերություններ` իրենց ծրագրերով և ապրանքատեսակներով:
Հայաստանի համար համաժողովը կարևորվում է ներդրումների ներգրավման, հայկական արտադրանքը արաբական շուկա դուրս բերելու, համատեղ փոխշահավետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների քննարկման, գործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով:
Հայկական պատվիրակությունը կմասնակցի նաև համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղաններին, որոնք մասնավորապես նվիրված են ԱՄԷ-ի և Ծոցի երկրների ատևտրային և ներդուրումային հնարավորություններին, տարածաշրջանի տնտեսական զարգացումներին, Չինական տնտեսության զարգացմամբ պայմանավորված նոր հնարավորություններին, արտաքին ներդրումների ուղիղ ներգրավման, ազատ գոտիների զարգացման հեռանկարներին, ներդրումային ռազմավարությունների մշակմանը և այլն: Կազմակերպվել են ներդրումային ոլոլտում փորձի փոխանակմանը վերաբերող սեմինարներ:
Մասնակից-երկրների շնորհանդեսների ժամանակ Զարագացման հայկական գործակալության և Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարները կներկայացնեն Հայաստանում իրականացվող այն խոշոր նախագծերը, որոնք ունեն նաև տարածաշրջանային նշանակություն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին