«Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչում այսօր կհնչի «Boom-Boom»-ը
Այսօր Դյուսելդորֆում տեղի է ունենալու «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ է ունենալու Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին` «Boom-Boom» երգով:
Բացի Էմմիից եզրափակիչում տեղ ունենալու համար պայքարելու են նաև Ռուսաստանի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ալբանիայի, Թուրքիայի, Սերբիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Մալթայի, Սան-Մարինոյի, Խորվաթիայի, Իսլանդիայի, Հունգարիայի, Պորտուգալիայի, Լւտվայի, Ադրբեջանի ու Հունաստանի ներկայացուցիչները:
Իսկ երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 12-ին, որտեղ հանդես են գալու Բոսնիա և Հերցեգովինայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Շվեդիայի, Կիպրոսի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Իսրայելի, Սլովենիայի, Ռումինիայի, Էստոնիայի, Բելոռուսի, Լատվիայի, Դանիայի ու Իռլանդիայի ներկայացուցիչները:
«Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները