Արմեն Գևորգյանը Հայաստան է հրավիրել Սաիդ ալ Մանսուրիին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սաիդ ալ Մանսուրիի հետ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, կողմերը քննարկել են առևտրատնեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սաիդ ալ Մանսուրին նշել է, որ ԱՄԷ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների, և, մասնավորապես, Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ: Փոխշահավետ ծրագրերի իրականացման համար նա հեռանկարային է համարել զբոսաշրջության, ջրերի, սննդամթերքի արտադրության ոլորտները:
Փոխվարչապետը ևս ընդգծել է փոխգործակցության զարգացման հայկական կողմի պատրաստակամությունը` հույս հայտնելով, որ Դուբայում ընթացող ԱՄԷ առաջին ներդրումային համաժողովը կնպաստի նոր կապերի հաստատմանը, կնախանշի համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները:
Ա. Գևորգյանը Սաիդ ալ Մանսուրիին հրավիրվել է Հայաստան` տեղում համագործակցության հեռանկարներին ծանոթանալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին