The HuffingtonPost. Էմմիի «Բում, Բում» երգը լիովին համապատասխանում է «Եվրատեսիլ»-ի ոճին
Եվրատեսիլի հայ մասնակից երգչուհի Էմմին հայտնվել է The HuffingtonPost հայտնի պարբերականի ուշադրության կենտրոնում: Պարբերականը մասնավորապես նշում է, որ Էմմիի «Բում, Բում» կատարումը շատ դինամիկ և էներգիայով լի երգ է` «Եվրատեսիլ»-ին համապատասխան.
«Ոչ ոք չի կարող ժխտել այն փաստը, որ Էմմին լավ ձայն ունի, իր սեքսուալ հագուստով և խորեոգրաֆիկ լավ մշակված պարով Էմմին մյուս 42 մասնակիցներին, կարծես թե, ասում է` ես պատրաստ եմ պայքարելու»,-գրում է The HuffingtonPost-ը: Երգի շահեկան կողմերի հետ մեկտեղ նյութի հեղինակը նաև նշել է, որ «բում բում, չակա, չակա»,-բառերն անիմաստ են:
Անդրադառնալով Եվրատեսիլում հայ-ադրբեջանական հարաբերություններին` պարբերականը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական հակամարտությունը տգեղ արտահայտչաձև է ստանում նաև «Եվրատեսիլի» ժամանակ»: Մասնավորապես` պարբերականը հիշեցնում է, որ մանկական «Եվրատեսիլի» ժամանակ, երբ պարզ դարձավ, որ հաղթող է ճանաչվել արցախահայ Վլադիմիր Արզումանյանը Ադրբեջանում պարզապես ընդհատեցին մրցույթի հեռարձակումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները