Հայ-թուրքական նոր փաստաթո՞ւղթ
«Առավոտը» զրուցել է թուրք լրագրող Յավուզ Բայդարի հետ: Վերջինս կարծում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների վերսկսման հավանականությունն այս պահին 50-50 է: Նոր փաստաթղթի հայտնվելը նա հնարավոր համարում է ամռան վերջին կամ աշնանը: Խոսելով Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների մասին` Բայդարն ասել է, որ մեծ ճնշում կար Բաքվի կողմից. «Այստեղ իրենց դերն են խաղում նավթը, գազը, տնտեսական գործոնը, եւ այդ պատճառով չնայած նախագահ Գյուլը եւ նրա ղեկավարած կառույցը արձանագրությունները ստորագրելուն կողմ էին, բայց վարչապետ Էրդողանի համար դա բարդ եղավ, որովհետեւ մի կողմից ` Թուրքիայի համար կարեւոր երկիր հանդիսացող Ադրբեջանն էր, մյուս կողմից` Թուրքիայի հասարակական կարծիքը, որն Ադրբեջանին կողմ լոբբի իրականացնելու հարցում մեծ դեր ունեցավ»: Մյուս կողմից, ըստ Բայդարի, Ադրբեջանի ներսում ռուսական լոբբին եւս մեծ դեր ունեցավ, «որովհետեւ Ռուսաստանի համար ավելի ձեռնտու էր, որ կոնֆլիկտը շարունակի մնալ որպես կոնֆլիկտ եւ լուծում չստանա»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում