Հրաժեշտ «Եվրատեսիլ-2011»-ին. Boom Boom»-ը չի հնչի եզրափակիչում
Քիչ առաջ դյուսելդորֆյան Arena-ում ավարտվեց «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ Հայաստանը ներկայացնող Էմմին` իր «Boom Boom» երգով չանցավ մրցույթի եզրափակիչ փուլ: Եզրափակիչ փուլ անցան Սերբիայի, Լիտվայի, Հունաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Ռուսաստանի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները: Եզրափակիչ չանցավ նաև Թուրքիայի ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է բեմում «Boom Boom»-ի ժամանակ ցուցադրված շոուին, նշենք, որ այն «բռնցքամարտ» էր, իսկ «բռնցքամարտիկն» էլ ինքն էր` երգչուհին` թեթև հագուստով: Պարող տղաների հագուստը կոկիկ էր` դասականն ու սպորտայինը միքս: Իսկ Էմմիի բեկ-վոկալն ապահովում էր երգչուհի Արփին: Նշենք, որ ավելի վաղ Էմմին հայտարարել էր, թե իր այդ շոուն նվիրում է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին:
Իսկ երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 12-ին, որտեղ հանդես են գալու Բոսնիա և Հերցեգովինայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Շվեդիայի, Կիպրոսի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Իսրայելի, Սլովենիայի, Ռումինիայի, Էստոնիայի, Բելառուսի, Լատվիայի, Դանիայի ու Իռլանդիայի ներկայացուցիչները:
«Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ նրանք, ովքեր Arena-ի տոմսեր չեն կարողացել գնել, իրենց սիրած կատարողին կամ երգը երկրպագել են աշխարհի ամենա մեծ «բարում».այդպես են անվանում հին քաղաքը` Դյուսելդորֆը, որտեղ մի շարքով գցված է 260 բար և սրճարան: Նշվում է, որ դա դարձել էր երկրպագուների հավաքատեղի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին