Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում ծրագրի ընդունելություն
ԵՊՀ-ի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը սկսում է Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում միջառարկայական մագիստրոսական ծրագրի ընդունելությունը:
Կենտրոնի լրատվական ծառայության փոխանցմամբ` ծրագիրը համագործակցության հնարավորություն կընձեռի ուսանողներին ձեռք բերել խորը գիտելիքներ և գործնական հմտություններ մարդու իրավունքների և ժողովրդավարացման ոլորտներում:
Այս երկամյա ծրագիրը ստեղծվել է 2010 թ. Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն եվրոպական գործիքի (EIDHR) ֆինանսական օժանդակությամբ: Այն Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ ստեղծված Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային 6 մագիստրոսական ծրագրերից մեկն է: Ծրագիրը նաև համագործակցում է Վենետիկի Եվրոպական միջհամալսարանական կենտրոնի (European Interuniversity Center) հետ:
Այս եզակի մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության մասնակից երկրների չորս առաջատար համալսարանների կողմից` Երևանի պետական համալսարան (համակարգող), Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան, Բելառուսի պետական համալսարան, Մոլդովայում եվրոպական քաղաքական և տնտեսական հետազոտությունների համալսարան (USPEE):
Ծրագրին կարող են դիմել տարբեր երկրների ուսանողներ: Ելնելով ծրագրի տարածաշրջանային բնույթից ` ուսուցումը ընթանալու է անգլերեն և ռուսերեն:
Ընդունելության և մագիստրոսական ծրագրի վերաբերյալ ավելի ամբողջական տեղեկատվություն կարելի է գտնել www.regionalmaster.net կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան