Skype-ն այսուհետ պատկանում է Microsoft-ին
Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Skype-ի գնման մասին։
Գործարքի արժեքը 8.5 մլրդ դոլար է։ Microsoft-ի 36-ամյա պատմության մեջ սա նմանատիպ առաջին խոշոր ձեռքբերումն է։
Այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը։
Skype ընկերությունը ստեղծվել է 8 տարի առաջ ու հիմնադրման երկրորդ տարում eBay-ի կողմից գնվել 3 մլրդ դոլարով:
«Skype – աննախադեպ ծառայություն է, որից օգտվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ «skyping» բառն արդեն փոխարինում է «զանգահարել ինտերնետի միջոցով» արտահայտությանը», – հայտարարել է Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը։
Ձորձագետների կարծիքով , նման գործարքի շնորհիվ Microsoft-ը ձեռք կբերի նոր օգտագործողներ, ինչպես նաև կամրապնդի դիրքերն ինտերնետում։
Skype-ը նաև կարող է մեծ դեր խաղալ բջջային հեռախոսների շուկայում Microsoft-ի առաջխաղացման հարցում։
Հիշեցնենք, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նույնպես բանակցություններ էր վարում Skype-ը գնելու շուրջ ու պատրաստ էր Skype-ի դիմաց վճարել $3-$4 միլիարդ: Նման պլաններ ուներ նաև Google ընկերությունը, որը գտնվում էր բանակցությունների ավելի վաղ փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է