Կայացավ «Պատմություններ` խաղաղության և պատերազմի օրերից» ֆիլմի շնորհանդեսը
Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ «Պատմություններ` խաղաղության և պատերազմի օրերից» ֆիլմի շնորհանդեսը։
«Երբ, որ ես նկարահանում էի այս ֆիլմը, մտածում էի` այն հետաքրքիր կլինի, միայն հայաստանցիներին և հայերին, բայց ստացվեց այնպես, որ ֆիլմը թարգմանվեց մոտ 15 լեզվով, ստացավ մոտ 20 միջազգային մրցանակ և ցուցադրվեց աշխարհով մեկ… Սա շատ պարզ հասարակ ֆիլմ է. պարզ այնքանով, որ պատմում է հասարակ զինվորի մասին»,- նշեց ֆիլմի ռեժիսոր, ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ֆիլմը չունի քաղաքական ենթատեքստ:
«Այս ֆիլմը այն մարդկանց մասին է, ովքեր հաղթել են պատերազմում. պարզ հասարակ գյուղացիների և քաղաքացիների մասին է, որքեր կամավոր գնացել են ռազմի ճակատ»,- հավելեց Վարդան Հովհաննիսյանը:
Ասուլիսին ներկա «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի ներկայացուցիչ Արման Սաղաթելյանը նշեց, որ ֆիլմի գլխավոր առաքելությունը կայանում է նրանում, որ անկախության տարիներին մեծացած և պատերազմի վերաբերյալ զուտ ֆորմալ տեղեկություններ ունեցող սերնդին ներկայացվի արցախյան գոյամարտը:
«Արցախյան գոյամարտը ներկայացվեց այն անձանց, կերպարների, առօրյաի միջոցով, ովքեր իրենց վրա կրել են պատերազմի ողջ դժվարությունները»,-հավելեց Ա. Սաղաթելյանը:
Նշենք, որ ֆիլմը «Bars Media»-ի և BBC (Մեծ Բրիտանիա), PBS (ԱՄՆ), WDR (Գերմանիա), ARTE (Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա) միջազգային հայտնի կինոարտադրողների համատեղ արտադրանքն է, բաղկացած է 2 մասից:Առաջին մասը նկարահանված է 1994 թ-ին՝ արցախյան գոյամարտի ամենաթեժ շրջանում, նկարագրում է այն կամավորականների ջոկատի ռազմական առօրյան, որի անդամն էր ֆիլմի ռեժիսիոր Վարդան Հովհաննիսյանը:Ֆիլմի երկրորդ մասը պատմում է պատերազմից ավելի քան 10 տարի հետո, նույն ազատամարտիկների ճակատագրի, կյանքի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին