ՎիվաՍել-ՄՏՍ-ը իր օրինակով քաջալերում է ապագա մասնագետներին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն իր օրինակով քաջալերում է ապագա մասնագետներին` գործնական հմտությունների ձեռքբերման հարցում: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի գլխավոր տնօրենը հանդիպել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության լրատվական վարչության հաղորդմամբ` Վանաձորի համալսարանականները արդյունավետ և պատասխանատու կազմակերպություն ստեղծելու հմտություններին ծանոթացել են առաջար կազմակերպության օրինակով:
«Հավակնոտ ծրագրեր կյանքի կոչելու հարցում շատ կարևոր է կառավարման մշակույթի ընտրությունը: Աշխատակիցների միջանձնային հարաբերությունները, նրանց արդյունավետ հաղորդակցվելը և թիմային աշխատանքը նպաստում են կազմակերպության դրական հեղինակության ստեղծմանն ու բարձր վարկանիշի պահպանմանը: Դրան զուգահեռ, չափազանց կարևոր է յուրաքանչյուրի հմտությունների բացահայտումը. դա մի ճանապարհ է, որն ապահովում է աշխատակիցների խրախուսումն ու առաջխաղացումը: Այդ ամենի հիմքում, սակայն, ամենկարևորը` կազմակերպության կարգուկանոնին հետևելու և մյուսներին ուղղորդելու` ղեկավարի հարգալից օրինակն է»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է