Արթուր Աբրահամ. «Այս մրցաշարն ինձ համար լավ է սկսվել, և հույս ունեմ, որ այդպես ել կավարտվի»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մտադիր է ոչնչացնել իր հաջորդ մրցակցին` ամերիկացի Անդրե Ուորդին: Այս մասին գրում է «Sportbox»-ը:
«Ես հարգում եմ Ուորդին, նա տեխնիկապես օժտված բռնցքամարտիկ է,- ասել է Աբրահամը մամուլի ասուլիսում:- Միջինքաշային կարգից երկրորդ միջինքաշային կարգ տեղափոխությունից, ինչպես նաև կրած պարտություններից հետո փոփոխություններ եմ կատարել իմ խաղաոճում: Բայց այս մրցաշարն ինձ համար լավ է սկսվել, և հույս ունեմ, որ այդպես ել կավարտվի»:
Հիշեցնենք, որ «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի կիսաեզրափակիչ Ուորդ-Աբրահամ մենամարտը տեղի է ունենալու մայիսի 14-ին, Կալիֆոռնիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան