Ադրբեջանն ազգային հերոսների խիստ պակաս ունի
Մայիսի 9-ին Ադրբեջանը հանկարծ հիշեց, որ պետք է շուքով նշի ֆաշիզմի դեմ հաղթանակը: Այս կապակցությամբ Голос Армении թերթը գրում է, որ իր երկրի սահմանադրության մեջ ԽՍՀՄ-ը և Ռուսաստանը որպես Ադրբեջանը զավթած ագրեսորներ բնորոշող Ադրբեջանը պարզապես զգացել է, որ այս պահին քաղաքական կոնյուկտուրան թելադրում է ավելի մոտ լինել Ռուսաստանին:
Թերթը գրում է, որ ադրբեջանական մամուլում հոդվածներ հայտնվեցին այն մասին, որ Խորհրդային Ադրբեջանը Երկրորդ համաշխարահյին պատերազմի ժամանակ մոտ 130 հերոս է տվել: Այս կապակցությամբ հոդվածագիրը նշում է, որ այդ հերոսների մեծ մասը Ադրբեջանի տարածքում ծնված հայեր են եղել, ինչպես օրինակ` մարշալներ Բաղրամյանը, Բաբաջանյանը, Խամփերյանցը, ադմիրալ Իսակովը և այլոք, ինչի մասին ադրբեջանական մամուլը, բնականաբար, լռում է:
Ավելին, պաշտոնական քարոզչամեքենան ադրբեջանցի է սարքել նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին, որոնք նույնպես ժամանակին ԽՍՀՄ-ի հերոսի կոչում էին ստացել: Այսպես` ազգային հերոս Միրզա Ջաբիեւը թալիշ էր, Մեխթի Հուսեյն-Զադեն` թաթար, Սալահադին Քյազիմովը` ավարացի, սակայն բոլոր այս մարդկանց ադրբեջանական քարոզչամեքենան թուրքացրել է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում