Էդուարդ Անտինյան. «ՀԱԿ-ի կողմից ընդդիմության ահաբեկչության ժամանակն ավարտվեց»
Голос Армении-ն անդրադառնալով իշխանություններ-ՀԱԿ փոխհարաբերություններին` ներկայացրել է մի շարք քաղաքական գործիչների տեսակետները: Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Էդուարդ Անտինյանն ասել է. «Ապրիլի 29-ին մենք հայտնվեցինք նոր իրավիճակում, վերջ դրվեց ՀԱԿ-ի կողմից ընդդիմության ահաբեկչությանը, երբ ՀԱԿ-ը տեռորի էր ենթարկում այլ ընդդիմադիր կուսակցություններին` պնդելով, թե այն կուսակցությունները, որոնք չեն պահանջում նախագահի հրաժարականն ընդիմադիր չեն»:
Ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի` երկրի ապագայի վերաբերյալ մտահոգությունը կարող է ստիպել ընդդիմությանը բանակցել իշխանությունների հետ: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ պատրաստ է եղել երկխոսության, և ի տարբերություն ՀԱԿ-ի` շատ ընդդիմադիր կուսակցություններ դրական արձագանք են տվել ՀՀ նախագահի երկխոսելու կոչին: Ըստ Ա. Մանուչարյանի` արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները իրատեսական չեն, և եթե այս հարցում Կոնգրեսը չփոխի իր դիրքորոշումը, իրավիճակը կրկին կարող է հանգել հակամարտության:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում